Հետևեք մեզ։

Եվրամիության ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինայի հաղթանակը

17:53, 24 փետրվար 2023
Եվրամիության ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինայի հաղթանակը

Եվրամիության երկրների ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի դեմ հակամարտությունում և նրա տարածքային ամբողջականությունը չվերականգնվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի անդամ պետությունների տարածած հայտարարության մեջ: ԵՄ 27 երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կշարունակեն աջակցել Կիևին զենքի և ռազմամթերքի մատակարարումներով և մշտապես կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա։

 

«Եվրամիությունը կշարունակի Ուկրաինային տրամադրել քաղաքական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնություն, այդ թվում՝ եվրոպական ռազմական արդյունաբերությունից արագ համակարգված գնումների միջոցով: Մենք նաև կօժանդակենք Ուկրաինայի վերականգնմանը, ինչի համար մենք կձգտենք օգտագործել սառեցված և արգելափակված ռուսական ակտիվները՝ եվրոպական և միջազգային իրավունքին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ: