Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 06։49-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները ժամը 07:45-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (25 քաղաքացի):