Հետևեք մեզ։

Թուրքիան ևս պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը Անթալիայում

14:52, 11 ապրիլ 2025
Թուրքիան ևս պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն. Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը Անթալիայում

Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերը  քննարկել են Անիի կամրջի վերականգնման հարցը։

 

Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիա ուղարկված ադրբեջանական ԱՊԱ գործակալության թղթակցին։

 

Նա ասել է, որ ակնկալում է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կկայանա Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը.

 

«Քիչ առաջ շփվեցինք Ռուբեն Ռուբինյանի հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը դեռ չենք պայմանավորվել»։

 

Սերդար Քըլըչը պարզաբանել է, թե «Թուրքիան Հայաստանից ևս պահանջում է իր Սահմանադրության փոփոխությունները». «Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այս համատեքստում Հայաստանը կկատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»։

 

Իր հերթին Ռուբեն Ռուբինյանը հանդիպման վերաբերյալ գրել է. «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»։

Վերլուծական