ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ։ «Այսօր ԵՄ-ն հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթին»,- հայտնի է դառնում կառույցւ Twitter-ի հրապարակումից։
Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»:
Պատժամիջոցներն այժմ պետք է գրավոր ընթացակարգով պաշտոնապես հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից, որից հետո դրանք կհրապարակվեն ԵՄ և ուժի մեջ կմտնեն։