Այս գունավոր լուսանկարներն արվել են Կահիրեում 1910 թվականին, երբ քաղաքը ծաղկում էր: Այդ ժամանակ «հազար մինարեթների քաղաքը» գտնվում էր բրիտանական տիրապետության տակ, որը տևել է 1882-1956 թվականներին։
Կահիրեն հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման՝ անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը, տեղացիները կիրառում են Մասր անվանումը։
Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (ոչ Միջագետքի,–խմբ) այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։
Չնայած այս լուսանկարներն արվել են 20–րդ դարի սկզբին, այժմ էլ Կահիրում այս պատկերներն ու իրականությունը կան՝ սկսած Նեղոսի ափին քայլող ձիերից։