83 տարեկան հասակում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները։ Երգչուհու խոսնակը լրատվամիջոցներին ասել էր․
«Թինա Թըրները մահացել է երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։ Նրա հետ աշխարհը կորցնում է երաժշտության լեգենդի»,–ասել է երգչուհու խոսնակը:
Բեմական, խարիզմատիկ ու յուրօրինակ երգչուհին՝ Աննա Մեյ Բալոկը ծնվել էր ԱՄՆ-ում՝ 1939-ին, Նաթբուշ փոքրիկ քաղաքում՝ Զելմայի, որը գործարանի աշխատող էր և բապտիստական սարկավագ, ագարակատեր, գործարանի աշխատող Ֆլոյդ Ռիչարդ Բալոկի ընտանիքում։ Բալոկը հաճախել է Հեյվուդ շրջանի Ֆլեգ Գրուվ դպրոց։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Աննան 10 տարեկան էր։ Ապա Աննային և նրա ավագ քրոջը՝ Ռուբի Էլիին, դաստիարակել է նրանց տատիկը։ Աննան մնացել է Նաթբուշում մինչև տատիկի մահը։ 16 տարեկան հասակում նա իր մոր և քրոջ հետ հեռացել է Սենտ Լուիս։
Նա ձայնագրման կարիերան սկսել է 1958-ին ՝ երգելով Ike Turner's Kings of Rhythm նվագախմբի հետ. առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով։ 1960-ին բեմին հայտնվեց որպես Թինա Թըրներ, որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ։Եվ սկսվեց հաջողությունների շղթան․ «A Fool in Love», «River Deep – Mountain High» (1966), «Proud Mary» (1971) և «Nutbush City Limits» (1973), որն ինքն է հեղինակել։
Իր «I, Tina» ինքնակենսագրության մեջ նա ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքեր։
«Նա հարվածում էր իմ կողերին, հետո միշտ փորձում էր աչքիս տակ սև հետք թողնել։ Նա ուզում էր, որ իր դաժանությունը տեսանելի լինի»,- ասել է Թըրները։
Mobil վարկային քարտը և 36 ցենտ․ այսքանն իր հետ վերցնելով 11 տարվա համատեղ կյանքից հետո Թըրները փախել է հյուրանոցից, որտեղ հանգրվանել էին ամուսնու հետ։ Նրանք 1976-ին մեկնել էին Դալլաս մենահամերգի, սակայն հյուրանոցի ճանապարհին ամուսինը կրկին նրան ծեծի է ենթարկել։ 1978-ին զույգն ամուսնալուծվել է։ Ինչից հետո երգչուհին ընդունել է բուդդիզմ, համարել, որ այն իրեն ուժ է տվել սիրելի ամուսնուն թողնելու հարցում և ոչ միայն։
Թինա Թըրները և Այք Թըրները
Թինա Թըրները, Այք Թըրները ու նրանց երկու որդին։
Լուսանկարում նաև Թինա Թըրների ու Ռեյմոնդ Հիլի երկու որդին են
Ամուսնալուծությունը նրան հասցրել էր սնանկության, և կարիերա սկսելը դժվար էր, սակայն ամեն ինչ սկսվեց 1979-ին, երբ որպես պրոդյուսեր նա վարձեց Ռոջեր Դեյվիսին։
Սևամորթ երգչուհին չհանձնվելու բնավորություն ու երկաթե նպատակներ ուներ․ դառնալ աշխարհում առաջին սևամորթ կինը, ով մարզադաշտեր կլցներ։ Նա, իհարկե, արեց դա։
Իր հարզացրույցներից մեկում երգչուհին ասել է․ «Իմ կարիերայի սկզբնական երազանքներիցս մեկն էր լինել առաջին սևամորթ կինը, ով կլցներ մարզադաշտերը ամբողջ աշխարհում։ Այն ժամանակ դա անհնար էր թվում: Բայց ես երբեք չեմ հանձնվել և այնքան երջանիկ եմ, որ իրականացրել եմ այդ երազանքս»:
Ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է «Let's Stay Together» սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ «Private Dancer» ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է «What's Love Got to Do with It» երգը, որ դարձել է Թինա Թըրների լավագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի։
«What's Love Got To Do With It»-ը նրան 44 տարեկան հասակում դարձրեց թիվ 1 հիթ ունեցող ամենատարեց կին կատարողը:
80-ականների վերջ և 90-ականներին նրա կարիերան միայն աճ էր գրացնում և մեծապես Անգլիայում։ Թըրները Շվեյցարիա է տեղափոխվել 1990-ականներին գերմանացի զուգընկերոջ՝ Էրվին Բախի հետ, երգչուհին սիրում էր նրան, ով իրենից փոքր էր 16 տարի։
Թինա Թըրները և Էրվին Բախը
«Իմ կյանքի ամենաերջանիկ պահերից էին իմ գեղեցիկ տղաների ծնունդները և Էրվին Բախի հետ ամուսնությունը»։
27 տարվա համատեղ կյանքից հետո Բախն ու Թըրներն ամուսանցել են 2013-ին, այդ թվականին էլ երգչուհին Շվեյցարիայի քաղաքացիություն է ստացել։
Թըրները և Բախը
Թըրների երկու որդիները մահացել են 2018-ին և 2022-ին։ Երգչուհին 2022-ին Ցյուրիխի լճում 76 միլիոն դոլար արժողությամբ կալվածք է ձեռք բերում, որտեղ էլ գրանցվել է երգչուհու մահը։
Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է ռոքնռոլի թագուհի անունը։ Նա համարվում է ռոքնռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին, որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։ Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ, սա անգերազանցելի արդյունք է։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով։
2000 թվականին Թինան անցկացրել է իր գործունեության ամենահաջող շրջագայություններից մեկը։ Նրա «Twenty Four Seven Tour»-ը Pollstar գործակալության տվյալներով՝ 100 միլիոն դոլար շահույթ է ապահովել։
2008 թվականին ևս նա բեմում էր և Բեյոնսեի հետ, առիթը «Գրեմմի» 50-րդ մրցանակաբաշխությունն էր։
Բեյոնսեն և 69-ամյա Թըրները
Երգչուհու անձնական կյանքը, բեմը, կարիրան անցել է նրա միլիոնավոր երկրպագուների աչքի առաջ, բայց կա մեկ կադր, որը բնութագրում է նրան և որն էլ առանձնացրել է Hayastan.news-ը։
Փարիզի Էյֆելյան աշտարակը, տարբեր տվյալներով ավելի քան 300 մլն այցելու է ունեցել, բայց նման լուսանկար հավանաբար միայն Թինա Թըրներն ունի։
1979-ին Պիտեր Լինդբերգը, համաշխարհային աստղերի հետ համագործակցած լուսանկարիչը, լուսանկարել է նաև Թըրներին։ Ոչ, Թըրները պարզապես չէր այցելել Էյֆելյան աշտարակ, նա աշտարակի դրսում էր՝ մեկ ձեռով կառչած մետաղե շերտերից, իսկ ոտքերի տակ Փարիզն էր։ Այդպես է ֆիսքել հայտնի լուսանկարիչը երգչուհուն։
Թինա Թըրներ․ 1979
2016 թվականին երգչուհու մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Ուղեկցող տհաճ ազդեցությունները ստիպել են Թինային հրաժարվել ավանդական բուժումից և դիմել հոմեոպաթիկ միջոցների, ինչի հետևանքով էլ ձեռք է բերել երիկամների լիարժեք անբավարարություն։ Խորը ճգնաժամի ժամանակ նրա ամուսինը որոշել է նվիրաբերել իր երիկամը։ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած վիրահատությունը բավականին հաջող էր՝ չնայած նա կազդուրվում էր բարդություններով, քանի որ նրա մարմինը փորձում էր մերժել նոր օրգանը։ Այդկերպ, ծանր հիվանդությունից հետո 2023-ի մայիսի 24-ին երգչուհին մահանում է։
Hayastan.news