Հետևեք մեզ։

Արևմուտքն ունի մեկ նպատակ՝ վերացնել Ռուսաստանը. Պուտին

12:36, 26 փետրվար 2023
Արևմուտքն ունի մեկ նպատակ՝ վերացնել Ռուսաստանը. Պուտին

Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նրանք մի նպատակ ունեն՝ կազմաքանդել նախկին ԽՍՀՄ-ը, դրա հիմնական մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը: Եվ այդ ժամանակ գուցե նրանք մեզ ընդունեն, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան հաշվի է առնում ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ներուժը, այդ թվում՝ միջուկային։ ՌԴ նախագահը հավելել է, որ Սպիտակ տան հայտարարած հակառուսական պայքարում ներգրավված ԱՄՆ արբանյակները չեն գիտակցում Վաշինգտոնի եսասիրական մտադրությունները։