Նախատեսվում է վերանայել բանակում կիրառվող համազգեստն ու հանդերձանքի բոլոր տեսակները: Այս մասին հաղորդեցին «Զինուժ» հաղորդման ընթացքում:
Ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների և անհատների հետ կքննարկվեն զինվորական համազգեստի և տարբերանշանների լավագույն առաջարկները:
«Վերջին անգամ համազգեստը փոխել ենք 10 տարի առաջ և զինծառայողներին առավել հարմարավետ, նորարարական լուծումներով հագուստ տրամադրելու նպատակ ունենք: Հայտարարվել է դիզայներական ծառայությունների գնման մրցույթ»,-այս մասին հաղորդման ընթացքում ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Արամ Պողոսյանը:
Նախատեսվում են համազգեստի ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային, որտեղ պետք է գերակշռի պատմական հայկական սիմվոլիկան:
«Տարբերանշանների ավելի ազգային մոտիվներով սիմվոլիկաները հայկականացվելու են»,- ասաց Պողոսյանը: