Հետևեք մեզ։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու

23:43, 26 փետրվար 2023
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժամանել էին ԼՂ: Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:

 

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հերթական տարհանումն են իրականացրել նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների։ Արցախից դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա», -ասված է հաղորդագրությունում։