Hayastan.news-ը տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան Մալաթիայում 18-ամյա երիտասարդ է սպանվել, որն ազգությամբ հայ է, Վրաստանի Ծալկայի շրջանի բնակիչ։ Նրան սպանողը ևս Ծալկայից է, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի։
Ողբերգական դեպքի վերաբերյալ Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Սպանության մեջ կասկածվողն ինքնակամ ներկայացել է իրավապահներին,և հայտնել, որ մարդ է սպանել։ Ըստ աղբյուրի փոխանցման՝ պատճառն այն է, որ տարիներ առաջ սպանվածի հայրը սպանել է սպանության մեջ կասկածվողի եղբորը. «Ասում է՝ եղբոր վրեժն էր»։
Նշենք, որ սպանության մեջ կասկածվում է 24-ամյա երիտասարդ, որը ձերբակալված է։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։