Հետևեք մեզ։

Հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքին Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա պապիկին ձերբակալել են. քննիչն առգրավել է նաև կանխիկ գումարը

02:20, 17 հուլիս 2025
Հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքին Փաշինյանի հասցեին իբր uպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա պապիկին ձերբակալել են. քննիչն առգրավել է նաև կանխիկ գումարը

Քաղաքացի Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտնում է․

 

«Հաջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր: Միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։ Ֆիդելիսի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանի ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։

 

Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։

 

Խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը»,- գրել է նա։

Վերլուծական