Հետևեք մեզ։

ՔԿ-ն հայտնել էր, որ մայրը՝ երեխայի հետ, 6-րդ հարկից նետվել է․ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում

13:58, 02 հունիս 2023
ՔԿ-ն հայտնել էր, որ մայրը՝ երեխայի հետ, 6-րդ հարկից նետվել է․ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում

Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ  2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ մահացած կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրային հեռուստաընկերության եթերում: Ամուսնությունից հետո հինգ ամիս բնակվել է Հայաստանից դուրս՝ ընտանիքով, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը։

 

 

Վերլուծական