Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկենտրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:
Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։