Հետևեք մեզ։

Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ

16:58, 02 հունիս 2023
Ո՞վ է երգչուհի Բրյունետի հայրը և ի՞նչ առնչություն է ունեցել քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործի հետ

Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Բրյունետը, որն այս տարի Հայաստանը ներկայացնում էր Եվրատեսիլում, Թիզ Կարեն անունով հայտնի Կարեն Երեմյանի դուստրն է։ Նա՝ Կարեն Երեմյանը, ՀՀԿ-ի օրոք Երևանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է։ Սակայն, Կարեն Երեմյանը հայտնի է քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի» և նրա ընկերների սպանության գործով։

«Երրորդմասցի Լյովիկը», նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում:

2015-ի մարտին այդ գործով բերման էր ենթարկվել և երկու ամսով կալանավորվել Կարեն Երեմյանը։

Սակայն, Կարեն Երեմյանն այնուհետև ազատ է արձակվել, սպանությունների գործով դատապարտվել են «Գաստիկ» մականունով հայտնի Վահան Հակոբյանը, «Ծըգլ» մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը և «Տլե» մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը։

Կարեն Երեմյանը հայտնի էր նաև Ավանում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ ծեծի միջադեպով։ Ըստ տեղեկությունների՝ Երեմյաններին պատկանող սուպերմարկետի մոտ նրան դաժան ծեծի էին ենթարկել, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ, նա տուժող էր ճանաչվել, սակայն գործն ավելի ուշ կարճվել էր։ 

Երգչուհի Բրյունետը գաղտնի է պահում նաև իր անձնական կյանքը, սակայն ամանորին երգչուհու կյանքում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։

Վերլուծական