Հետևեք մեզ։

Հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել

00:12, 15 փետրվար 2023
Հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

 

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: