Հետևեք մեզ։

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները

16:23, 28 փետրվար 2023
Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

«Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»:

Նշենք, որ նա ընդունել է Արցախի նախգահ Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի նախագահն այդ պաշտոնից ազատել էր Ռուբեն Վարդանյանին: