Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, դիտարկման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։
Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։