Ռուսաստանի և Հնդկաստանի օդային իշխանությունները պայմանավորվել են երկրների միջև ավիաչվերթների հնարավոր քանակի ավելացման մասին, հաճախականությունների քանակը 52-ից հասել է 64-ի, հայտնում է Ռոսավիացիան:
Բացի այդ, այժմ ռուսական ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ կատարել Ռուսաստանի ցանկացած կետից՝ սահմանված հաճախականությունների շրջանակներում։