«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող օբյեկտները դարձել են պետական գերատեսչությունների սիրելի վայրերը: Բանն այն է, որ ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ պատվիրակության համար ճաշը կամ ընթրիքը պետական գերատեսչություններից շատերը կազմակերպում են հենց այս ընկերության կողմից շահագործվող օբյեկտներում: Օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեն այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 123 հազար դրամի չափով, որի շրջանակում պաշտոնական ճաշ է կազմակերպել 10 անձի համար: Մեկ անգամ էլ Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննության ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի գլխավորած պատվիրակության համար հյուրասիրություն՝ 125 հազար դրամի չափով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այնտեղ կազմակերպվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տարածաշրջանային ծրագրի շրջանակներում աշխատաժողովի համար Հայաստան ժամանած անձանց պաշտոնական ճաշը: Այս պայմանագիրը կնքվել է փետրվարի 16-ին: Ազգային ժողովն էլ փետրվարի 9-ին 15 միլիոն դրամի մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքած եղել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Այդ գումարով նրանք մի քանի ռեստորաններում են հաշիվ փակած եղել, եւ այդ բոլոր ռեստորաններն էլ պատկանել են նույն ՍՊԸ-ին:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում