Ժերար Պիկեն ասել է, որ չի շնորհավորել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ԱԱ-2022-ը հաղթելու առթիվ։
«Ոչ, չեմ շնորհավորել։ Խենթություն է, բայց ես ավարտել եմ կարիերաս ու անջատվել աշխարհի առաջնությունից։ Ոչ մի խաղ չեմ դիտել, միայն եզրափակիչը, բայց ոչ մինչև վերջ։ Փորձում էի անջատվել, մի քանի օրով արձակուրդ էի գնացել։
Կարիերայիս վերջին մի քանի ամիսները ծանր էին, և ես ֆուտբոլից անջատվելու կարիք ունեի»,- ասել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը բլոգեր Ջոն Նելիսին տված հարցազրույցում։