Հետևեք մեզ։

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

18:27, 29 հունվար 2023
Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Աբովյան, Եղվարդ, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։