Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է ներկայացրել այսօր տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարից հետո, որի հետևանքով 36 մարդ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել:
Կոստաս Կարամանլիսը իր հայտարարությունում ընդգծել է, որ իր հրաժարականն ամենաքիչն է, որը նա կարող էր անել՝ հարգելով վթարի զոհերի հիշատակը։
«Այս ամենը շատ ծանր է բոլորիս և նաև անձամբ իմ համար։ Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»,- ասել է նա։
Կոստաս Կարամանլիսը նշել է, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։
Նշենք՝ Հունաստանում Աթենքի և Սալոնիկի միջև երթևեկելիս իրար են բախվել բեռնատար և մարդատար գնացքները։