Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արձագանքել է այն տեղեկությունը, թե կարող է հեռանալ ռուսական ակումբից.
«Դրանք շշուկներ են: Ես փորձում եմ դրանք չկարդալ: Եթե աչքս տեսնում է, իհարկե նայում եմ, բայց ոչինչ չգիտեմ այդ մասին: Ես այստեղ եմ և իմ մտքերը կապված եմ «Կրասնոդարի» հետ»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Metaratings-ը:
Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Հաղորդվում էր, որ ՊՍՎ-ի սկաուտները դիտարկել են Սպերցյանին ռուսական թիմի հավաքի ընթաղքում: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և մի շարք այլ եվրոպական թիմեր: