2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը Արցախի օկուպացված տարածքներում 4 միլիարդ դոլար է ծախսել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բացի այդ, Ալիևը հայտնել է, որ այս տարի նախատեսվում է ծախսել ևս 1,7 մլրդ դոլար:
«Մենք զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր՝ օգտագործելով ժամանակակից քաղաքաշինությունը և օգտագործելով «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հասկացությունները», - ասել է նա:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։