Ուկրաինացի դիվերսանտները կրակոց են արձակել Բրյանսկի շրջանի Կլիմովսկի շրջանում ընթացող մեքենայի վրա։ Մեկ բնակիչ է զոհվել, մեկ երեխա վիրավոր է։ Այս մասին հայտնում է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։
«Այսօր DRG-ն Ուկրաինայից Լյուբեչանե գյուղով է մտել Կլիմովսկի շրջանի տարածք, դիվերսանտները կրակել են ընթացող մեքենայի ուղղությամբ։ Կրակահերթի հետևանքով մեկ բնակիչ զոհվել է, տասը տարեկան երեխա վիրավորվել»,–գրել է նա։
Մարզպետի խոսքով՝ երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դիվերսիոն խմբի վերացման համար»,- հավելել է նահանգապետը։
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ–ները հայտնում են, որ դիվերսանտները ներթափանցել են ՝ Լյուբեչանե և Սուշանի գյուղեր: Այժմ, ըստ նախնական տվյալների, պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ։