Նյու Դելիում ընթացող G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման վերջնական ընդհանուր փաստաթուղթը չի հաջողվել համաձայնեցնել Ուկրաինայի իրադրության շուրջ վեճերի պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria.ru—ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքը:
«Ցավոք, չի հաջողվել հավանություն տալ Մեծ 20-յակի բոլոր նախարարների անունից հռչակագրին. մեր արևմտյան գործընկերները, ինչպես մեկ տարի առաջ Ինդոնեզիայի նախագահության օրոք, ձգտել են ամեն տեսակի ճշմարտություններով և խաբեություններով, ամենից առաջ՝ խաբեություններով և տարբեր հռետորական հայտարարություններով, առաջին պլան մղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, որը նրանք, իհարկե, մատուցում են, այսպես կոչված, «ռուսական ագրեսիայի» սոուսի ներքո», - մամուլի ասուլիսում ասել Է նախարարը։