Հետևեք մեզ։

«Մե՛նք ենք մեր սարերը»․ հուշարձանի պատմությունը

14:15, 01 նոյեմբեր 2025
«Մե՛նք ենք մեր սարերը»․ հուշարձանի պատմությունը

1967 թվականի նոյեմբերի 1-ին տեղադրվել է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մե՛նք ենք մեր սարերը» կամ «Պապիկ-տատիկի» արձանը, որը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում։  

 

 

Քանդակը «Մե՛նք ենք մեր լեռները» անունով է կնքել գրող, պատմաբան, դրամատուրգ Բագրատ Ուլուբաբյանը։  Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի մասնակցությամբ։

 

Քանդակի հեղինակն է վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետն է Յուրի Հակոբյանը։

Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Պատվանդան չունի, դրանով խորհրդանշում է արցախյան հողում հայ ժողովրդի արմատները։

«Մե՛նք ենք մեր լեռները» հուշահամալիրը վերակառուցվել ու բարեկարգվել է գործարար Կարեն Ավագյումյանի կողմից։

Վերլուծական