Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, ունենք պայմանավորվածություն, որ այդ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսի ժամանակ:
Փաշինյանը պարզաբանել է, թե երբ է հնարավոր այդ պայմանագրի ստորագրումը.
«Երբ որ մենք կբանակցենք և համաձայնության կգանք ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»: