Ֆրանսիական ՊՍԺ-ի գերաստղ Լիոնել Մեսսիի հայրենի Ռոսարիո քաղաքում մոտոցիկլետներով երկու տղամարդ կրակել են ֆուտբոլիստի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի ընտանիքին պատկանող խանութի վրա։ Այս մասին հայտնում է Cadena 3 Rosario-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդիկ 14 կրակոց են արձակել խանութի շենքի վրա և ածուխով գրություն թողել՝ ուղղված անձամբ ֆուտբոլիստին. «Մեսսի, սպասում ենք քեզ։ Յավկինը թմրավաճառ է, նա քեզ չի փրկի»։
Նշենք, որ Պաբլո Յավկինը Ռոսարիոյի ներկայիս քաղաքապետն է։