Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ևս 3 դեպք։ Նրանք Գյումրիի Ղանդիլյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 գրամից ավելի մարիխուանա։
Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Գյումրիի Աբովյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում կային մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ ու ծալովի դանակ։
Երրորդ դեպքում Շիրակի պարեկները Գյումրիի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։