Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։ Այդ մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:
Թագավորի առաջին պետական այցը լինելու Է քառօրյա և ավարտվելու Է մարտի 29-ին։ Նշվում է, որ այցը դիվանագիտական քայլ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, որը ցանկանում է մի շարք վեճերից հետո բարելավել ֆրանս-բրիտանական հարաբերությունները։