Գործարար Սամվել Կարապետյանը կգնա տուն:
Նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտնում է.
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ դատախազությունը բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել էր, և երեկ Սամվել Կարապետյանը վերադարձել էր ԱԱԾ մեկուսարան: