Լիոնել Մեսսին նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիան։
35-ամյա արգենտինացուն ցանկանում են ձեռք բերել «Ալ-Հիլալն» ու «Ալ-Իթթիհադը», հայտնում է Marca-ն:
Հաղորդվում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են Մեսսիին մեկ մրցաշրջանում վճարել 350 միլիոն եվրո: Բայց դրա համար նրանք մտադիր են դիմել երկրի իշխանություններին՝ ֆինանսական աջակցության համար։
Միևնույն ժամանակ, երկու ակումբներն էլ դեռ գտնվում են ՖԻՖԱ-ի պատժամիջոցների տակ և չեն կարող տրանսֆեր իրականացնել մինչև հաջորդ ամառ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան «Ալ-Նասր» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն մեկ մրցաշրջանում կստանա մոտ 200 միլիոն եվրո։