Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրու փոխքաղաքապետ, մյուս փոխքաղաքապետն էլ Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է. «Ժողովուրդ»

10:15, 04 մարտ 2023
Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Գյումրու փոխքաղաքապետ, մյուս փոխքաղաքապետն էլ Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու փոխքաղաքապետի պաշտոններից մեկը 5-6 ամիս է՝ թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Առուշանյանը, որը նախորդ տարի հոկտեմբերին հրաժարական տվեց եւ գործուղվեց խորհրդարան. այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է:

 

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ՔՊ-ն փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանի թեկնածությունը, եւ առաջիկա ավագանու նիստում, քաղաքապետի ներկայացմամբ, ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերջինս կընտրվի փոխքաղաքապետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Գյումրու աղբյուրները հայտնեցին, որ Վահագն Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է: Գյումրիից մեր զրուցակիցը նշեց, որ վերջինս գյումրեցիներին ոչնչով հայտնի չէ, մինչ այս քաղաքական գործունեություն չի ծավալել, մասնագիտությամբ ատամաբույժ է,ավելին՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ամենապասիվ անդամներից է։ «ՔՊ-ում կադրային սով է, թեկնածու չունեն, փոխքաղաքապետի պաշտոնն էլ թափուր է։ Որպեսզի ինչ-որ մեկին լավություն անեն, որոշել են իրենց ազգականին լավություն անեն»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Ի դեպ, Գյումրու մյուս փոխքաղաքապետը Արթուր Պապիկյանն է, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, նաեւ՝ նախկին զինվորական»:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում