Հետևեք մեզ։

Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել

10:16, 04 մարտ 2023
Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել

Թուրքիայում շաբաթ՝ մարտի 4-ին, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC), երկրաշարժը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։