Հետևեք մեզ։

42-ամյա տղամարդը մտել է Ռուսաստանում բնակվող քաղաքացու տուն և գողացել լվացքի մեքենա ու կենցաղային իրեր

13:36, 04 մարտ 2023
42-ամյա տղամարդը մտել է Ռուսաստանում բնակվող քաղաքացու տուն և գողացել լվացքի մեքենա ու կենցաղային իրեր

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 3-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ 2022 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում պատուհանը բացել, մտել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող համաքաղաքացու առանձնատուն և գողացել լվացքի մեքենա ու կենցաղային այլ իրեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նշված տնից այլ անգամներ ևս գողություն է արել: Մասնավորապես, մի անգամ գողացել էր աթոռներ, մահճակալի ծածկոց, հագուստ, սպասք և կենցաղային այլ իրեր, մեկ ուրիշ անգամ՝ ջահ և կենցաղային իրեր:
42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: