Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթական ելույթ է ունեցել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակչում։
Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի փուլերում: Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը վաստակեց 15.083 միավոր և նվաճեց հերթական ոսկե մեդալը:

