Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բայց կարևոր է, թե ես ի՞նչ երկրի, ո՞ր երկրի վարչապետն եմ, և այդ երկիրն իր գոյության ընթացքում տնտեսական, քաղաքական ինչ միջոցներ է գեներացրել։
Այս մասին Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը հավելելով .«Ես եկել, նստել եմ մեքենայի ղեկին և քշում եմ այդ մեքենան, մեկ էլ պակրիշկեն վրայից թռնում է, և այլն»։
Փաշինյանը նաև հայտնել է, որ ցանկանում է այնպես անել, որ պետական աշխատանքը հնարավորինս գրավիչ լինի լավ մասնագետի համար։
«Կադրային հարցն ինչո՞ւ է այդպես, որովհետև երբ աշխատավարձը ցածր է, մարդը գիտի, որ ինքն իր մասնագիտությամբ ու կարողությամբ շատ ավելին կարող է վաստակել, եռակին կարող է վաստակել։ Երբ նա չի կարողանում դա անել Հայաստանում, պարզ է, որ որոշում է անել ուրիշ տեղում։ Սա է պատճառը, որ մենք դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձն ենք բարձրացնում»։