Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանություն էին զանգել տարբեր քաղաքացիներ և հայտնել, որ Փափազյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, մի խումբ անձինք քաշքշում ու հայհոյում են իրար՝ խոչընդոտելով անցորդների տեղաշարժին:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Խուլիգանություն կատարելու համար Փափազյան փողոցում ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տարվել 6 քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանցից չորսը ծեծի են ենթարկել մյուս երկուսին: Ծեծողներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Կատարվում է նախաքննություն: