Հետևեք մեզ։

Բաքվում եմ, անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական բանակցություններին. Կլաար

20:23, 05 մարտ 2023
Բաքվում եմ, անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական բանակցություններին. Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գտնվում է Բաքվում։

Թվիթերյան միկրոբլոգում Կլաարը գրել է.

«Վերադարձ Բաքու. անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական բանակցություններին՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացը զարգացնելու համար։

Այսօրվա մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցություններում առաջընթացի հրատապությունը»,- գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝

փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: