Ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Խորվաթիայի ազգային հավաքականը երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի ընտրանուն և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ կրկնելով 1998 թվականի առաջնության արդյունքը:
Հանդիպումն անցավ շատ լարված և դիտարժան պայքարում, և թիմերը շատ արագ գոլերով փոխանակակվեցին: Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեցին խորվաթները, աչքի ընկավ Յոշկո Գվարդիոլը: 9-րդ րոպեին մարոկկացիները հավասարեցրին հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Աշրաֆ Դարին: Առաջին խաղակեսի վերջնամասում, սակայն, խորվաթները կրկին առաջ անցան հաշվի մեջ, 42-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Միսլավ Օրշիչը:
Երկրորդ խաղակեսի ընթացքում թիմերը լավ շանսեր ունեցան, սակայն հաշվի մեջ փոփոխություններ այդպես էլ չեղան:
Հիշեցնենք, որ աշխարհի 2018 թվականի առաջնությունում էլ Խորվաթիայի հավաքականը փոխչեմպիոն էր դարձել:
Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները, տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: