Հետևեք մեզ։

Ես միշտ ուկրանացիների կողմից եմ, բայց հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով. Բեռլուսկոնի

02:07, 15 փետրվար 2023
Ես միշտ ուկրանացիների կողմից եմ, բայց հակամարտությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով. Բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին աջակցություն է հայտնել Ուկրաինային և  հույս հայտնել, որ հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ֊ը։  Հայտարարությունը տարածվել է նրա սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։

«Եկեք նայենք փաստերին: Մենք միշտ աջակցել ենք ուկրաինացի ժողովրդին, մենք միշտ քվեարկել ենք թե՛ Իտալիայում, թե՛ Եվրոպայում, որպեսզի օգնենք Ուկրաինային թե՛ ֆինանսական, թե՛ զենքի մատակարարման միջոցով: Ես միշտ եղել եմ ուկրաինացի ժողովրդի և խաղաղության կողմնակից: Ես կողմ եմ հակամարտության  դիվանագիտական ​​լուծմանը, քանի որ այս պատերազմը վտանգ է ներկայացնում բոլորի համար»,- ասել քաղաքական գործիչը։

Վերլուծական