Սերբիայում ընթացող Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունում այսօր ընթանում են 4-րդ տուրի պարտիաները:
Առաջատարներին հետապնդող մեր շախմատիստներից հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: Իսկ ահա Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանն առաջին պարտություն կրեցին առաջնությունում և զիջեցին դիրքերը:
Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են ուկրաինացի Անտոն Կորոբովը և ադրբեջանցի Էլթայ Սաֆարլին, որոնք վաստակել են 4-ական միավոր: Գաբրիել Սարգսյանը նրանցից ետ է մնում կես, իսկ Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը` 1 միավորով:
Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի պարտիան դեռ շարունակվում է: Հաղթելու դեպքում նա կհավասարվի Գաբրիել Սարգսյանին: