Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը:
1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ, 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ: 1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում, 1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, 2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար, 2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: