ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կհյուրընկալի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։
Ինչպես hայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։