Հետևեք մեզ։

Մակրոնը ժամանել է Սիրիա

10:22, 07 հուլիս 2026
Մակրոնը ժամանել է Սիրիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա՝ դառնալով արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնին դիմավորել է երկրի արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին։ Նախատեսվում է հանդիպում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, նաև կլոր սեղանի քննարկում պատվիրակությունների հետ։

Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա։

Հուլիսի 6-ի երեկոյան Դամասկոս ժամանելուն պես Մակրոնը գրառում է արել X սոցիալական հարթակում:4«Ես եկել եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին։ Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղության մեջ է հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր գլուխ», - նշել է նա։

Մակրոնի այցին ընդառաջ Ահմեդ աշ-Շարաան ֆրանսիական BFMTV-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նախագահի այցը Սիրիա կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում և արտացոլում է Ֆրանսիայի երկարատև աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կառուցողական դեր է կատարել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները