Հետևեք մեզ։

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցության վայրից ոչ հեռու

12:05, 07 հուլիս 2026
Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի կեցության վայրից ոչ հեռու

Հուլիսի 7-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել մի հյուրանոցի մերձակայքում, որտեղ նախատեսված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կեցությունը:

Reuters-ի տեղեկություններով՝ ականատեսները լսել են պայթյունների ձայներ, որից հետո հյուրանոցի տարածքում ծուխ է նկատվել: 

Դեպքից հետո իրավապահ մարմինները շրջափակել են հարակից ճանապարհները և անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացրել:

Մակրոնի աշխատակազմը հայտարարել է, որ նա անգամ չի էլ լսել պայթյունների ձայները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները