Երևանի կենտրոնում և ոչ միայն Երևանի, գործող արտադրական ձեռնարկություններն առանց որևէ նախապատրաստական աշխատանքների կապարակնքելն անգամ ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել հարակից շենք-շինությունների համար, դատարանի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը։
«Օրինակ` կապարակնքել Երևանի Գինու, օղու, կոնյակի կոմբինատը, որտեղ ահռելի մեծ քանակի կոնյակի սպիրտ կա, և որտեղ խողովակներն անգամ չեն դատարկվել, և թողնել պարզապես առանց որևէ անվտանգության աշխատակցի, մի դեղին ժապավեն փակցնել դռանն ու հպարտ կեցվածքով հեռանալ, դա բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է վկայում»,–ասաց նա։