Հետևեք մեզ։

Սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

13:59, 07 հուլիս 2026
Սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Բոլորին ակնհայտ է՝ սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներից:

Նրա խոսքով՝ իշխանությունը գողացավ ԲՀԿ ձայները, իսկ հիմա էլ նման մեթոդներով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը:

«Քաղաքական ուժերին հետապնդելով՝ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնել»,-համոզմունք հայտնեց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը չունի կարմիր գիծ, և աթոռին մնալու համար պատրաստ են ամեն ինչի: Նրա կարիքով՝ իշխանության հեռացման համար պետք է միասնական պայքար:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի  նախագահությամբ քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները