Հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Volkswagen» մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և «Howo» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։